ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ-20
Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշը:  Հայաստանի զինված ուժերի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը Հայաստանում և Արցախում վերստին հաստատումն էր այն գաղափարի, որ հայոց միասնական ոգու և հավաքական ուժի ծնունդը մեր ազգային բանակն է: Տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների կազմում ուշագրավ էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը: Դպրոցը տոնին երկար էր պատրաստվել. այդ մասին խոսում էին միջանցիկ սրահներում առկա դիդակտիկ նյութերն ու դահլիճում փակցված պաստառները: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի քաջ հայորդիներ, կրթության և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր ոլորտներից: Դահլիճը հերոսական հոգով էր համակված: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունները հայոց հաղթական ոգու զորությունն էին փոխանցում ներկաներին: Միջոցառումն ազդարարավեց Թովմա քահանայի օրհնությամբ, ուղղված հատկապես հայ ռազմիկներին, ովքեր պահում են մեր երկրի սահմանները: Չմոռացվեցին նաև  հայոց անկախության համար իրենց կյանքը ներդրած և հայրենքի պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյյալները:
 Անկախ ՀՀ օրհներգը , որպես անկախության խորհրդանիշ, ներկաներին կրկին անգամ հորդորեց, որ ազատ անկախ հայրենիքի  ժառանգորդներն են և պետք է պատվախնդրորեն պահեն մեր ազգային արժեքները: Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի աշակերտները հայոց հաղթական ոգու զորությունը հիշատակեցին դեռևս հայկյան շրջանից: Իմացիալ մահ հանուն ազգային տեսակի պահպանման. այո, հայը դարեր է անցել շնորհիվ իր արիական ոգու, ընկել է, սակայն երբեք չի ծնել և օրհասական պահերին, անասելի հզորությամբ համակված, համախմբվել է` գիտակցելով, որ ուժն է ծնում իրավունք:  Արցախյան հերոսամարտը ասես հայոց ոգու փորձությունն էր. այն մոլեգնեց իր մեջ առնելով քաջ հայորդիներին, որոնցից շատերը դեռ կենդանության օրոք լեգենդ դարձան, իսկ ոմանք էլ, թեև անդին աշխարհում, բայց շարունակում են զավակներ կրթել` իրենց հերոսական ոգու հավերժ ճախրանքով: Հայոց հոգու փորձության արդյունքում ծնվեց մեր ազգային բանակը` հպարտությունն ու զորեղ պատվարը մեր ժողովրդի:


Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում կայացած միջոցառումն ասես հայրենասիրական ինքնատիպ մի դաս էր, որն արժանացավ ներկաների հոտնկայս և բուռն ծափողջուններին:
Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և  ազգային ոգով կրթելու առաքելությունը պատշաճ իրագործելու համար կրթօջախի տնօրեն Մանիկ Հայրապետյանը և պատմության ուսուցչուհի Մելանյա Մաիլյանը արժանացան  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին:  
Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցը բազմիցս է հանրությանը ներկայացել օրինակելի միջոցառումներով, որոնք, որպես լուսավոր էջեր, համալրում և հարստացնում են դպրոցի բովանդակ տարեգրությունը: 

 
Picture
 Երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման կարևոր նախապայմանը նրա երևակայությունը զարգացնելն է, ստեղծագործական մտածողության ձևավորումը:  Այս առումով ուշագրավ քայլ էր  «Գուչո» դպրոցական պարագաների և մանկական ստեղծագործական ապրանքների խանութ սրահին կից  «Գուչո» մանկական զարգացման  կենտրոնի բացումը: Նպատակը` հինգ տարեկանից բարձր երեխաներին գեղագիտական միջավայր ներգրավվելն է, տրամաբանության կատարելագործումն ու հետաքրքիր ժամանցի ապահովումը: 
«Գուչո» մանկական զարգացման կենտրոնում ձեր երեխաները կպատրաստեն զանազան իրեր, որոնց համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները անվճար կտարամադրվեն «Գուչո»  խանութ սրահի կողմից: Իրենց որակական հատկանիշներով հայտնի իսպանական և ռուսական ստեղծագործական իրերի համակցման արդյունքում ստացված աշխատանքները կտրամադրվեն ձեր երեխաներին` լինելով բացառիկ և արժեքավոր նվեր ձեր կամ ձեր մտերիմների համար: Այս ինքնատիպ մտահղացումները  հրաշալի կերպով կզարդարեն նաև ձեր տան ինտերիերը` երեխայի մեջ բարձրացնելով գնահատված լինելու զգացումն ու մշտապես կատարելագործվելու ձգտումը:  Ի դեպ ստեղծագործական կենտրոնը նախատեսել է պարբերաբար անցկացնել մրցույթներ, որտեղ հաղթող  երեխաները կպարգևատրվեն նվերներով: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր երեխայի մեջ ձևավորել վառ անհատականություն և գեղեցիկի հանդեպ յուրովի  ընկալում, ապա «Գուչո» մանկական զարգացման կենտրոնը պատրաստ է սիրով ընդունել և գեղեցիկի աշխարհ ուղեկցել ձեր երեխաներին: Այստեղ կազմակերպվող վարպետության դասերը տարբեր թեմատիկաներով, հնարավորություն կտան երեխային կողմնորոշվելու, թե արվեստի որ ոլորտն է առավել հարազատ իր անհատականությանը: Բացահայտելով իր ընդունակությունները ստեղծագործելու ճանապարհով երեխան սիրով և պատասխանատվությամբ կվերաբերվի կյանքին, կդրսևորի իր անձնային լավագույն որակները:  

«Գուչո» մանկական զարգացման կենտրոնում դուք կապահովեք ձեր երեխայի հաճելի և արդյունավետ ժամանցը: Հիշեք, որ յուրաքանչյուր երեխա օժտված է անսահման հնարավորություններով.  Հարկավոր է նրանց ինքնաբացահայտման հնարավորություն տալ և նրանք կփայլեն իրենց ողջ կատարելությամբ: 
«Գուչո»-Պարգևեք Ձեր երեխաներին ստեղծագործելու հաճույքը:

 
FES HOUSE նորագույն ուսուցման միջազգային կենտրոն
Յուրաքանչյուր մարդ մասնագիտական դաշտում պետք է ձգտի կատարելության, յուրացնի աշխատաշուկայում պահանջարկված գիտելիքներ, ձեռք բերի պրակտիկ հմտություններ, լինի մրցունակ և ինքնատիպ կյանքի տարբեր բնագավառներում:
Այս առումով մեր երկրում արդեն 12 տարի լուրջ առաքելություն ունի  “Fes house” նորագույն կրթության միջազգային կենտրոնը: Այստեղ ուսանելով ժամանակին համընթաց մասնագիտություններ` հայ և արտասահմանցի ուսանողները սահմանված ժամկետներում տիրապետում են նորագույն գիտելիքների, հմտանում նախընտրած մասնագիտության ոլորտում, գտնում բարձր վարձատրվող աշխատանք, կամ ստեղծում սեփական բիզնեսը:
  Եթե ցանկանում եք կատարելագործվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ապա “Fes house” կրթության միջազգային կենտրոնում դուք կարող եք տիրապետել համակարգչային ծրագրերի և ծրագրավորման լեզուների, մասնագիտանալ ինտերնետ կայքերի պատրաստման ու համակարգչային դիզայնի ասպարեզում: Ուզում եք հմտանալ հաշվապահության բնագավառում, ուրեմն այստեղ ուսուցանվող հաշվապահական դասընթաները Ձեզ համար են, ցանկանում եք շահավետ վարել Ձեր կամ որևէ ձեռնարկության բիզնեսը, ուսանեք մարքեթինգ և մենեջմենթ:
  Ուշագրավ են հատկապես “Fes house”  կրթության միջազգային կենտրոնի առաջարկած դիզայներական և գեղեցիկ արվեստների ուսուցման դասընթացները: Բացահայտեք ձեր գեղարվեստական ընկալումները, ձևավորեք ձեր ընտանեկան սեղանն ու համադամ կերակուրներով հիացրեք Ձեր հարազատներին, ինչու չէ նաև ձեռք բերեք շահավետ և պահանջարկված աշխատանք սեղանի դիզայնի կամ խոհարարության ոլորտում: Այսօր արդիական են նաև ծաղկի դիզայնի, վարսահարդարման, կոսմետոլոգիայի մատնահարդարման և վիզաժի ոլորտում ունեցած գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք կիրառելի են ինչպես տնային պայմաններում, այնպես էլ գեղեցկության տարբեր կենտրոններում և ստուդիաներում աշխատելու առումով: “Fes house” կրթության միջազգային կենտրոնում հատուկ վերապատրաստված մասնագետների նորագույն ծրագրերի շնորհիվ ուսանողները հասանելի պայմաններով ստանում են մասնագիտական խորը գիտելիքներ, մասնակցում ուսանողական ակտիվ ժամանցին, ուրախ շոու ծրագրերին և էքսկուրսիաներին:  

Ուշադրություն, “Fes house” կրթության միջազգային կենտրոնում գրանցվելով ցանկացած դասընթացի դուք կստանաք մեկ լրիվ անվճար դասընթացի իրավունք, ինչպես նաև վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, մերսման և կոսմետոլոգիայի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն, որոնք իրականացվում են հատուկ հրավիրված մասնագետների կողմից: 
“Fes house”  կրթության միջազգային կենտրոնի բարձրակարգ ուսուցումն ու քառալեզու դիպլոմը, հնարավորություն է տալիս հաստատվել և կայանալ ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի աշխատաշուկայում: Կառուցեք ձեր մասնագիտական ուղին “Fes house”-ի ջերմ և հյուրընկալ հարկի ներքո և հիշեք, որ կատարելության հասնելու համար, պետք է սովորել ողջ կյանքի ընթացքում:

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012