ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ-20
Հայոց բանակը մեր ազգային հարստությունն է` անկախության պատվարն ու հաղթանակի դրոշը:  Հայաստանի զինված ուժերի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը Հայաստանում և Արցախում վերստին հաստատումն էր այն գաղափարի, որ հայոց միասնական ոգու և հավաքական ուժի ծնունդը մեր ազգային բանակն է: Տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների կազմում ուշագրավ էր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը: Դպրոցը տոնին երկար էր պատրաստվել. այդ մասին խոսում էին միջանցիկ սրահներում առկա դիդակտիկ նյութերն ու դահլիճում փակցված պաստառները: Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտի քաջ հայորդիներ, կրթության և գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը և հյուրեր տարբեր ոլորտներից: Դահլիճը հերոսական հոգով էր համակված: Փողային նվագախմբի խրոխտ հնչյունները հայոց հաղթական ոգու զորությունն էին փոխանցում ներկաներին: Միջոցառումն ազդարարավեց Թովմա քահանայի օրհնությամբ, ուղղված հատկապես հայ ռազմիկներին, ովքեր պահում են մեր երկրի սահմանները: Չմոռացվեցին նաև  հայոց անկախության համար իրենց կյանքը ներդրած և հայրենքի պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյյալները:
 Անկախ ՀՀ օրհներգը , որպես անկախության խորհրդանիշ, ներկաներին կրկին անգամ հորդորեց, որ ազատ անկախ հայրենիքի  ժառանգորդներն են և պետք է պատվախնդրորեն պահեն մեր ազգային արժեքները: Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի աշակերտները հայոց հաղթական ոգու զորությունը հիշատակեցին դեռևս հայկյան շրջանից: Իմացիալ մահ հանուն ազգային տեսակի պահպանման. այո, հայը դարեր է անցել շնորհիվ իր արիական ոգու, ընկել է, սակայն երբեք չի ծնել և օրհասական պահերին, անասելի հզորությամբ համակված, համախմբվել է` գիտակցելով, որ ուժն է ծնում իրավունք:  Արցախյան հերոսամարտը ասես հայոց ոգու փորձությունն էր. այն մոլեգնեց իր մեջ առնելով քաջ հայորդիներին, որոնցից շատերը դեռ կենդանության օրոք լեգենդ դարձան, իսկ ոմանք էլ, թեև անդին աշխարհում, բայց շարունակում են զավակներ կրթել` իրենց հերոսական ոգու հավերժ ճախրանքով: Հայոց հոգու փորձության արդյունքում ծնվեց մեր ազգային բանակը` հպարտությունն ու զորեղ պատվարը մեր ժողովրդի:


Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցում կայացած միջոցառումն ասես հայրենասիրական ինքնատիպ մի դաս էր, որն արժանացավ ներկաների հոտնկայս և բուռն ծափողջուններին:
Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և  ազգային ոգով կրթելու առաքելությունը պատշաճ իրագործելու համար կրթօջախի տնօրեն Մանիկ Հայրապետյանը և պատմության ուսուցչուհի Մելանյա Մաիլյանը արժանացան  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրին:  
Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցը բազմիցս է հանրությանը ներկայացել օրինակելի միջոցառումներով, որոնք, որպես լուսավոր էջեր, համալրում և հարստացնում են դպրոցի բովանդակ տարեգրությունը: 

Վարսիկ Բադիկյան
3/12/2012 03:25:56 pm

Հրաշալի կազմակերպվածություն, գրագետ, համակող գեղարվեստական կոմպոզիցիա է, տեսել եմ, էլի եմ ուզում... ահա այսպիսի տպավորությույն. Կեցցեն իրենք:

Reply
ՀԵՂԻԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
3/26/2012 05:49:19 am

Համաձայն եմ, և սա առաջին դեպքը չէ, որ դպրոցը հիացնում է հանրությանը իր կազմակերպած միջոցառումների ինքնատիպությամբ և հրաշալի կազմակերպվածությամբ

Reply



Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012