_                            ՄՏԻՀ 

Հանճարավոր լեգենդները ուշ-ուշ են աշխարհ գալիս, բայց սևակյան ճշմարիտ բնորոշմամբ` ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ են ընկնում…               

Այո, ծնվում են, որ իրենց հետ աշխարհ բերած գիտության հրով ժամանակների միտքը մաքրագործեն, դառնան լուսատու ասուպ և իմացության անեզր երկնակամարում հավերժի ճամփան լուսավորեն: Այդ անմահների շարքերը եկավ լրացնելու ակադեմիկոս Ավետիք Մկրտչյանը: Մեծանուն հայի անցած ճանապարհի հետագիծը տարիների հոլովույթում, որպես ոսկե ժապավեն, զարդարեց լուսավոր գործչի կենսագրության շրջանակը` դառնալով ինքն իր մասին պատմող լուսեղեն իրողություն:                                                 20 տարի առաջ
Բառերով պարզ ասված այս ժամանակահատվածի բարդությունը անշուշտ զգացել են անկախության նախորդ և ներկա սերունդները, երբ դժվարին կացության մեջ հայտնված մեր երկրի կյանքում կենսական փոփոխություններ էին հարկավոր, անհրաժեշտ էր վերստին հաստատել այն իրողությունը, որ հայի գոյասյունն ու հաղթանակի դրոշը մտավորզորությունն է: Այս առաքելության ազնիվ հետևորդներից մեկը դարձավ հայրենասիրությամբ և արարելու ձգտումով օժտված գիտնական ԱվետիքՄկրտչյանը: Կրթական հմուտ գործիչը ձեռնամուխ եղավ նոր տիպի ուսումնական հաստատության հիմնմանը, հիմքում ունենալով միջազգային հարուստ փորձը` միահյուսված ազգամշակութային լավագույն ավանդույթներին: Արդյունքում կյանքի կոչվեց Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը, որը արդեն 20-ամյա կեցության ժամանակահատվածում ինքնատիպ դիմագիծ և անվիճարկելի հեղինակություն ունի հայաստանյան բուհական համակարգում: Նախկինում Քրք Քրքորյանի անունը կրող Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը հետագայում վերակոչվեց հիմնադրի անվամբ
"Մարդը երբեք չի անհետանում, նրա էությունը տարրալուծվում է տիեզերական անհունության մեջ".- Այդպիսին էր Ավետիք Մկրտչյան լուսավոր հայի տեսակը, ով համաշխարհային գիտական մտքի գահավեժ ընթացքում դարձավ հայոց ռահվիրա` վերստին ամրագրելով մեր բարձրաթռիչք ոգու և մտքի անվիճարկելի դերը համաշխարհային ասպարեզում:  Յուրատիպ այդ տեսակի ամուր արմատներից վերընձյուղված կանաչ սաղարթը այսօր ևս դպրության նվիրյալ է. Գիտնականի դուստրը` հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Մկրտչյանը, ով պատվախնդրորեն շարունակում էհորկրթասիրականառաքելությունը.   Ավետիք Մկրտչյանի արժանավոր հետևորդը եկավ քարի վրա նոր քար դնելու, շենացնելու և կառուցելու այսօր արդեն 20-ամյա կենսագրությունը բոլորած Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի լուսավոր ուղին: Ավետիք Մկրտչյանի անվան ԵՏԻՀ-ի  20-ամյակի առթիվ Բուհը կազմակերպել էր 3-օրյա գիտաժողով "21-րդ դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները" խորագրով:  Գիտաժողովի կարևորությունն ակներև էր, քանի որ գլոբալ խնդիրները համամոլորակային բնույթի են, ուստի և անհետաձգելի, արդյունավետ լուծման կարիք ունեն: Այս առումով պահանջվում է բոլոր  պետությունների  միացյալ  ուժերի  և  մոլորակի  ողջ  մարդկության համախմբվածությունը: Ավետիք Մկրտչյանի անվան ԵՏԻՀ-ի կազմակերպած գիտաժողովի նպատակն էր համախմբել տարբեր երկրների գիտական ներուժը, բազմաբնույթ, գլոբալ հարցերի քննարկման և դրանց հաղթահարման ճանապարհները մշակելու համար: Եռօրյա կոնֆերանսին իրենց մասնակցությունն էին բերել կրթության և գիտության  ոլորտի առաջավոր ներկայացուցիչներ` ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ  արտասահմանյան տարբեր երկրներից:

_ԲՈՒՀ-ի 20-ամյա հեբելյանին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը մեկնարկեց նոյեմբերի 20-ին` նորաբաց լուսավոր և ընդարձակ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացածպլենարնիստով: Բացման խոսքը վերապահված էր Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական ռեկտորների ակումբի անդամ Լաուրա Մկրտչյանին: Հուզմունքով շաղախված շնորհավորանքի և երախտիքի խոսքերը, հասցեագրված Ավետիք Մկրտչյանին` ինքնատիպ խոստում էին լուսավոր հիշատակի առաջ, յուրացրած դասերի և պատգամների վերլուծություն,  որոնց հիմքում նվիրումն էր հայրենիքին, կրթությանը և ազգային բարձր արժեքներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԿԳ նախարարիտեղակալ  Մանուկ ՄկրտչյանըՀոբելյանը կարևոր առիթ է գնահատելու անցած ուղին, ձևավորված ավանդույթները  և կոնկրետացնելու առաջիկա աշխատանքները։ 20-ամյա տարեգրությունը բավականին հասուն ժամանակահատված  է  ի մի բերելու այն ձեռքբերումներն ու անելիքները, որոնք բուհի կայացման հեռանկարում լուրջ դերակատարում կունենան: Այս տեսանկյունից ԵՏԻՀ-ի կազմակերպած եռօրյա գիտաժողովը 21-րդ դարի մարտահրավերների դեմ պայքարի ուղիներ մշակելուց բացի յուրօրինակ հանրագումար դարձավ բուհի կյանքում` վերաարժևորելու անցյալի դասերը և կամրջելու այն  ապագայի նոր ծրագրերին:
"21-րդ դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները" խորագրով եռօրյա գիտաժողովն ընթացավ 5 սեկցիայով, որոնց ժամանակ հնչեցին տարբեր զեկուցումներ ` նվիրված  Մարդկային զարգացման գիտակրթական, մշակութաբանական բաղադրիչներին,  բնապահպանական և բնօգտագործման հարցերին, հոգեբանական ասպեկտներին և ժամանակակից համամոլորակային հիմնախանդիրներին,  մարդկային զարգացման քաղաքական, իրավական, ինչպես նաև տնտեսական , սոցիալական և ժողովրդագրական բաղադրիչներին:
Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ-ի հոբելյանական միջոցառումների ավարտական ակկորդը ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած տոնական հանդիսությունն էր, որին ներկա էին նաև բուհի նախկին և ներկա շրջանավարտները: Միջոցառման ընթացքում եռօրյա գիտաժողովի մասնակիցներին շնորհվեցին դիպլոմներ և հավաստագրեր: Բուհի վաստակաշատ դասախոսներըևսարժանացանպատվոգրերի` ինշանհետևողականևարդյունավետաշխատանքի: Երևանիտնտեսաիրավագիտական համալսարանի հոբելյանական անակնկալներից էր նաև Ավետիք Մկրտչյանի դիմապատկերով ձուլված ոսկե մեդալը, որը հանձնվեց համալսարանին հասակակից աշխատանքային փորձառությամբ դասախոսներին
20-ամյահոբելյանի առթիվ տնտեսաիրավագիտական համալսարանին շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև բուհի բարեկամները: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով նաև դասախոսում է բուհում կրթօջախը բնորոշեց որպես բարության դարբնոց, որի ակունքներում, անշուշտ, մեծ գիտնական Ավետիք Մկրտչյանի ավանդած դասերն ու պատգամներն են: Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ևս արժևորեց մեր երկրի համար օրհասական ժամանակահատվածում հիմնված ԵՏԻՀ դերը` Ավետիք Մկրտչյանի գործունեությունը որակելով հերոսություն: Հոբելյանական բարեմաղթանքների երկար շղթայում բուհին ջերմ խոսքեր հղեցին  նաև Էստոնիայի ներկայացուցիչները` իրենց համագործակցությունը բնորոշելով որպես եվրոմիության համատեղ դաշինք: Միջոցառումն ավարտվեց երաժշտական նոտայով: ԵՏԻՀ  հոբելյանը գեղեցիկ կատարումներով զարդարեցին " Նազանի"անսամբլը, Արուս Գուլանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև բուհի տաղանդավոր ուսանողները:
20-ամյա ճանապարհը որոշիչ ժամանակահատված է` հաստատվելու և կայացման լուրջ քայլերով առաջ շարժվելու համար: Միանալով բազմաթիվ շնորհավորանքներին` Ավետիք Մկրտչյանի անվան ՏԻՀ-ին մաղթում ենք ուսումնագիտական և կրթամշակութային լուրջ նվաճումներ: Դպրության ջահը կրելու դժվարին ճանապարհդ թո՛ղ դառնա բարու և իմաստության տարածման հարատև ուղի:





Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012