Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների և պետությունների ճակատագիրը, եթե ուզում ես ազգիդ գալիքը տեսնել լուսավոր ու պայծառ, ապա պետք է ամուր պահես աճող սերնդի միտքը, հղկես և ուղղորդես  նրան, այլապես բաց կթողնես ապագան: Զուր չէ ասված՝ "Երկրի ապագան դպրոցի ձեռքում է": Մեր երկրում շուրջ 15 տարի այս գիտակցմամբ է ուղղորդվում նաև հանրակրթության ոլորտի առաջավոր կրթօջախներից "Ուսում" հանրակրթական դպրոցը: Իր որդեգրած գաղափարների հիմքում կրթօջախն ամրագրել է  նպատակներ, որոնք ազգային դպրոցի հենասյուներն են կազմում` համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված, մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումը, այսինքն` ապագայի առողջ արմատների կերտումը: Հայ ժողովրդի դարավոր երթին կրթությունն ու հոգևոր հավատը գոյապայքարի հաղթաթուղթ են դարձել մեր ազգի  կյանքում: Հետևաբար,  այսօր էլ մեր հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք : Այս նպատակով մեր հանրակրթական դպրոցները լուրջ առաքելություն ունեն: ՈՒստի՝ ունկնդիր լինելով դարերի ձայնին, հանրակրթության ոլորտի ներկայանալի կրթօջախներից "Ուսում" հանրակրթական դպրոցը յուրօրինակ կամուրջ դարձավ անցյալի և ներկայի ուսանելի արժեքների միջև: Գնահատելով անցյալի դասերը`  իմացության ազնիվ մշակը սաների հոգում պահ տվեց ազգասիրական բարեբեր հունդեր, որոնք այսօր իրենց պտուղներն են տալիս, ապացույցը` շրջանավարտների գրանցած հաջողություններն են՝ կրթարանի վաստակած բարձր հեղինակության արժանի գրավականը:
_
"Ուսում" հանրակրթական դպրոցի առաջընթացի հիմքում բազմավաստակ մանկավարժների նվիրումն է: Այսօր տարիների հեռավորությունից առավել տեսանելի են կրթօջախի ձեռքբերումները` ինչպես ուսումնագիտական, այնպես էլ կրթամշակութային ամենատարբեր ոլորտներում: Հայտարարի բերելով տարիների վաստակն ու ապագայի անելիքները` "Ուսում" հանրակրթական դպրոցը  շարունակում է համալրել իր կենսապատումը՝  ստեղծագործական անսպառ մղումներով և կատարելագործման հաստատուն քայլերով:

                                                                                     Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©
 



Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012