_Մեր կրթահամակարգի կենսատու ակունքներում  իր արգասավոր պատմությամբ և վեհաշունչ կեցվածքով խոյանում է ուսումնագիտական և կրթամշակութային առաջատար մի կենտրոն՝ԵՊՀ-ը: Ազգային-մշակութային  ավանդույթների  ժառանգողի և փոխանցողի առաքելությունը հանձն առած  մայր կրթօջախը պատվախնդիր առաքելությամբ հանդես է գալիս ոչ միայն ՀՀ-ում, այլև`ի սփյուռս հայության առջև: Իմացության անեզր հորիզոնում  միահյուսելով եվրոպական և հայկական հոգևոր արժեքներն ու կրթական լավագույն ավանդույթները` ԵՊՀ-ը  նախաձեռնել և իրականացնում է  միջազգային ճանաչման չափանիշներին համապատասխան տարբեր հեռանկարային ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի  թելադրանքին: Այսօրինակ ձեռնարկներից է նաևԿրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի հիմնումը:
1998-99 ուսումնական տարվանից  ԵՊՀ  մանկավարժության ամբիոնի “Կրթության կազմակերպում” բաժինը պատրաստում է կրթության կազմակերպիչներ “Հանրակրթության կառավարում”  մասնագիտացմամբ, 2004-2005  ուսումնական տարվանից “Կրթությանկազմակերպում բաժնում  սկսեց գործել նաև “Բարձրագույն կրթության կառավարում” մագիստրոսական ծրագիրը` նպատակ հետապնդելով բարձրագույն կրթության ոլորտի համար համակողմանի կրթված կառավարիչների պատրաստումը:  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի “Կրթությանկազմակերպում մագիստրատրոսական ծրագրի շրջանակներում կրթական գործի ապագա կազմակերպիչները տեղեկանում են ՀՀ կրթության համակարգին, նրա կառուցվածքին, ինչպես նաև  իրականացվող բարեփոխումներին, որոնք կարևոր նշանակություն ունեն կրթության որակի ապահովման ու զարգացման  գործում: Հանգամանորեն վերլուծվում և քննարկվում են կրթական քաղաքականության նպատակները, խնդիրները, ռազմավարությունը, առանձնահատկությունները և իրականացման ճանապարհները: ԵՊՀ “Կրթությանկազմակերպում մագիստրոսական կրթության ընթացքում ուսանողները ծանոթանում են կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, օրենսդրական դաշտին, անհրաժեշտ գիտելիքներ են ձեռք բերում ՀՀ բյուջետային համակարգի և կրթական գործունեության ֆինանսավորման եղանակների վերաբերյալ:
 
_
_Պետական համալսարանի մանկավարժության ամբիոնիԿրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողներին ներկայացվում է կրթական համակարգի կառավարման նպատակը, խնդիրները, գործունեության չափանիշները, կառուցվածքը, կառավարման սուբյեկտների գործունեությունն ու իրավասությունների շրջանակը, կառավարման էթիկայի ժամանակակից հիմնախնդիրները: Այս ամենի արդյունքում կրթական գործի ապագա կազմակերպիչները ուսանում են   մանկավարժության հիմնահարցերը, կարողանում են տեսական գիտելիքները կիրառել կոնկրետ իրավիճակում, ճկուն, արագ դիրքորոշումներ ունենալ, հիմք ընդունել կառավարման տեսությունը, սկզբունքները, գործառույթները, մեթոդները և ոճերը:
Որպես երկրի զարգացման առաջնային գերակայություններից մեկը` ներկայումս  կրթության ոլորտի առաջընթացի խթանումը այն  թիրախային հարցերիցէ, որի կարգավորման գործում  իր ներուժն ու կենսական հնարավորություններն է ներդրել ՀՀ կառավարությունը: Սակայն, ոլորտի զարգացումն ու առաջընթացը հնարավոր չէ պատկերացնել առանց նրա ղեկը պահող, ուղղորդող և կառավարող վարչական կադրերի: Այս տրամաբանությամբ՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնիԿրթության Կազմակերպումբաժինը լուրջ առաքելություն ունի, քանի որ նրան է վերապահված մասնագիտական լուրջ հնարավորություններով օժտված կրթական ոլորտի վարչական անձնակազմի պատրաստումը: ԵՊՀ մանկավարժության ամբիոնը կրթության ոլորտում մշտապես ներկայանում է նորարարի և նախաձեռնողի ինքնատիպ ձեռագրով: Այս առումով ուշագրավ էր նաև սոցիալականմանկավարժություն բաժնի հիմնումը: Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել սոցիալական մանկավարժության ուսումնասիրության առարկան, հիմնախնդիրը, մեկնաբանել սոցիալական միջավայրի դաստիարակչական մեծ ներգործությունը` տարբեր տարիքային խմբերի և տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց զարգացման գործընթացի վրա` սոցիալականացման համատեքստում: 
Մանկավարժը երկրի գիտական մտքի դարբինն է, ազգի գոյության և առաջընթացի ուղին լուսավորողը: Այս գիտակցմամբ է ԵՊՀ մանկավարժությանամբիոնը շարունակում է ուրույն խոսքն ասել մեր երկրի գիտակրթական ոլորտում` մանկավարժական հմուտ կադրերի պատրաստման և գիտական տարբեր ծրագրերի կենսագործունեության բեղմնավոր գործելաոճով:




Leave a Reply.

    ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

    _

    Picture

    "Դպրություն" կրթական հաղորդաշարը արդեն 10 տարի է՝ լուսաբանում և հանրության լայն շրջանակներին է ներկայացնում հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտների գործունեությունը: Ծրագիրն անդրադառնում է այդ ենթակառուցվածքներում իրականացվող
    բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին:
    Եթե կազմակերպում եք հիշարժան և գեղեցիկ միջոցառումներ, որոնք ուսանելի են, դաստիարակչական և նպատակ ունեն կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնեն, ապա մեր հաղորդաշարի ստեղծագործական անձնակազմը պատրաստ է համագործակցության:

    010 64 38 25 091 45 98 88   








     


    Archives

    февраль 2012
    январь 2012