_ Առողջությունը մարդկության  ամենաթանկ կապիտալն է, որի պահպանումը համամոլորակային  նշանակության խնդիրէ: Պատահական չէ, որ մեր կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումների կարևոր նշանակետերից մեկը դարձավ բնակչության առողջության պահպանման ու բարելավման արդյունավետ համակարգի ձևավորումը` Հայաստանի ողջ տարածքումՆախաձեռնվեց մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացումը` միջազգային չափորոշիչներին համապատասխան առողջապահական համակարգ ստեղծելու նպատակով: Այս առումով ներդրվեց Մարզային հիվանդանոցների ցանցի արդիականացման ծրագիրը,  որի շրջանակներում 2010 թ-ին հիմնանորոգվեց, ինչպես նաև անհրաժեշտ գույքով և բուժսարքավորումներով հագեցվեց Գորիսի բժշկական կենտրոնը:  
  Բուժհաստատության դերը տարածաշրջանում կենսականորեն կարևոր է, քանի որ սպասարկում է սյունյաց աշխարհի մեծաքանակ բնակչությանըԳորիսբժշկական կենտրոնն իրականացնումէ  լայնածավալ ամբուլատոր  և ստացիոնար  բուժօգնություն: Կենտրոնի կազմում ներառված են   թերապևտիկ, վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, մանկաբարձական, գինեկոլոգիական, վերակենդանացման և տուբերկուլյոզային բաժանմունքերը:
 
  Գիտության վերջին նվաճումներին համահունչ  բժշկական սարքավորումներով և  համապատասխան պայմաններով ապահոված Գորիսբժշկական կենտրոնը համալրվել է նաև ժամանակակից լաբորատորիաներով, որտեղ իրականացվում Է լիարժեք ախտորոշում, իսկ հիվանդության հիմքը հայտնաբերելը այն հաղթահարելու առաջնային նախապայմանն է: ԳորիսԲԿ-ի  ծննդատունը մեկն է հանրապետությանայն 8 ծննդատներից, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել ենՄանկանբարեկամկոչմանը: Պատվավոր տիտղոսը ոչ միայն ոգևորող է այլև պարտավորեցնող` լինելու առավել հետևողական  և  բծախնդիր: Մասնագիտական որակավորման բարձրացման նկատառումովԳորիսԲԿ-ում իրականացվել են աշխատակազմի վերապատրաստման և վերաորակավորման լուրջ ծրագրեր` բուժօգնության կազմակերպման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ:

Գորիս ԲԿ-ի հաջողություններում անուրանալի է  տնօրեն,  ԲԳ դոկտոր- պրոֆեսոր, ակադեմիայի անդամ Սլավիկ Ամիրյանի հետևողական գործունեությունը, ով արդեն 20 տարի անընդմեջ ղեկավարում և զարգացման ճանապարհով է ուղղորդում ոլորտի աշխատանքները:
Մարդու և հասարակության առողջությունը բարեկեցիկ ապրելակերպի  առաջնային կարևորության խնդիրներից է: Հայաստանում ընթացող առողջապահության ոլորտի լայնածավալ բարեփոխումները նպատակ ունեն մեր երկիրը դարձնել տարածաշրջանային առողջապահական կենտրոն, հիմքերը իրատեսական են և լավագույն գրավականներց մեկն էլ հենց “Գորիս” բժշկական կենտրոնն է:


                                                                         Սցենարի հեղինակ՝  Հեղինե Կարապետյան ©





Leave a Reply.

    _  Հաղորդաշարը գործում է արդեն 8 տարի և այդ ընթացքում պարբերաբար լուսաբանել է հայաստանյան բուժհաստատությունների, առաջատար դեղագործական, ստոմատոլոգիական, առողջարարական կենտրոնների, պոլիկլինիկաների, բուժսարքավորումներ ներկրող ընկերությունների գործունեությունը: Հաղորդաշարի պատրաստմանը խորհրդատվությամբ աջակցում են համապատասխան ոլորտի մասնագետներ, իսկ հաղորդաշարը վարում են հայբանասիրական և 
    բժշկական բարձրագույն կրթություն ունեցող լրագրողներ:
    Ծրագրի նպատակն է՝ իրազեկել հանրությանը 21-րդ դարի բժշկության խնդիրներին, նվաճումներին և տեխնիկական նորույթներին, ներկայացնել ժամանակին համընթաց շարժվող ոլորտի առաջատարներին, զրուցել մասնագետների և աշխատակիցների հետ, լուսաբանել ամաշխարհային առաջավոր փորձի ներդրման արդյունքում գրանցված հաջողություններն ու առաջիկա ծրագրերը: