_Սթրեսները, վախը և տհաճ դեպքերը հաճախ պատճառ են դառնում բազում հիվանդությունների` խափանելով մեր կյանքի բնականոն ընթացքը: Կպչուն մտքերից ազատվելու համար մարդիկ դիմում են զանազան մեթոդների, որոնցից շատերը գիտականությունից զուրկ են և նույնիսկ` զավեշտալի: Այսօր անդրադառնալու ենք մի յուրահատուկ մեթոդի, որի հիմքում ընկած են հոգեբնությունը, աթման յոգան և փսիխոէներգոաուրայի տեխնոլոգիաները: Մեթոդի օգնությամբ կարճ ժամանակահատվածում վերջնականորեն վերանում են բացասական զգացողությունները, կպչուն մտքերը, ֆոբիաները, վախերն ու սթրեսները, որոնք երկար տարիներ մնալով մարդու ենթագիտակցության մեջ` հիմք են դառնում բազում հիվանդությունների: 
Բազմաթիվ գիտնականների կողմից մշակված և ժամանակների փորձով ապացուցված այս մեթոդը հրաշալի հնարավորություն է` առավել ինքնավստահ  լինելու, խոհուն և վստահ քայլերով կյանքում կայանալու և ինքնահաստատվելու համար:  Երկար տարիներ աշխատելով Սանկտ Պետերբուրգում` այսօր մեր հայրենակից Գեորգի Ավագյանը գործում է մեր հանրապետությունում` կուտակած հարուստ գիտելիքներն ու փորձը կիրառելով հօգուտ մեր հանրության: Ի դեպ ցանկության դեպքում բուժումն իրականացվում է նաև հեռավար եղանակովԱռողջացնելով հոգին` առողջացրեք նաև ձեր մարմինը, ազատվե'ք ավելորդ սթրեսներից, մի կողմ թողեք ձեզ անհանգստացնող կպչուն մտքերն ու վատ զգացողությունները  և հիշեք, որ լավ ապրելու առաջնային նախապայմանը առողջությունն է:

Հեռ. (010)355 688,  (055) 63 62 31



Leave a Reply.

    _  Հաղորդաշարը գործում է արդեն 8 տարի և այդ ընթացքում պարբերաբար լուսաբանել է հայաստանյան բուժհաստատությունների, առաջատար դեղագործական, ստոմատոլոգիական, առողջարարական կենտրոնների, պոլիկլինիկաների, բուժսարքավորումներ ներկրող ընկերությունների գործունեությունը: Հաղորդաշարի պատրաստմանը խորհրդատվությամբ աջակցում են համապատասխան ոլորտի մասնագետներ, իսկ հաղորդաշարը վարում են հայբանասիրական և 
    բժշկական բարձրագույն կրթություն ունեցող լրագրողներ:
    Ծրագրի նպատակն է՝ իրազեկել հանրությանը 21-րդ դարի բժշկության խնդիրներին, նվաճումներին և տեխնիկական նորույթներին, ներկայացնել ժամանակին համընթաց շարժվող ոլորտի առաջատարներին, զրուցել մասնագետների և աշխատակիցների հետ, լուսաբանել ամաշխարհային առաջավոր փորձի ներդրման արդյունքում գրանցված հաջողություններն ու առաջիկա ծրագրերը: